Voskevaz Winery-ն ներկայացվեց La Cité du Vin-ի բացառիկ Gala Dinner-ին. Հայկական գինին միջազգային ուշադրության կենտրոնում

News.am

2/20/20261 min read

Հրապարակված է News.am-ի կողմից, բնօրինակը՝ https://news.am/arm/news/931568.html

Հայկական գինեգործությունը կրկին հայտնվեց միջազգային գաստրոնոմիական ուշադրության կենտրոնում․ Voskevaz Winery-ի Karasi Collection շարքի Areni Noir անապակ գինին ներկայացվեց Ֆրանսիայի Bordeaux քաղաքում գտնվող La Cité du Vin համաշխարհային հեղինակավոր գինու մշակութային կենտրոնում կազմակերպված 10-րդ տարեդարձի բացառիկ Gala Dinner-ին։

La Cité du Vin-ը համարվում է գինու աշխարհի ամենակարևոր մշակութային հարթակներից մեկը, որտեղ անցկացվող հատուկ ընթրիքներն ու միջոցառումները միավորում են ոլորտի առաջատար մասնագետներին, միջազգային մամուլին, սոմելյեներին և բարձրակարգ գաստրոնոմիայի ներկայացուցիչներին։ Այս Գալա Ընթրիքը առանձնանում էր իր բարձր մակարդակի կոնցեպտով՝ ներառելով երեք Michelin աստղ ունեցող խոհարար Mauro Colagreco-ի հեղինակային մենյուն։ UNESCO-ի կենսաբազմազանության բարի կամքի դեսպան Colagreco-ի պատրաստած ուտեստները համադրվեցին աշխարհի ամենահեղինակավոր գինիների հետ։

Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր ուտեստի համար ընտրված էին հատուկ գինիներ տարբեր երկրներից, իսկ հայկական գինեգործությունը ներկայացված էր բացառապես Voskevaz Karasi Collection, Areni Noir գինով դառնալով միակ հայկական գինին տվյալ երեկոյի գինու ընտրանիում։

Ոսկեվազ Կարասի Կոլեկցիան հիմնված է հայկական հին գինեգործական ավանդույթների վրա՝ կիրառելով կարասում գինի պատրաստելու հազարամյակների պատմություն ունեցող մեթոդը։ Areni Noir-ը ներկայացնում է հայկական բնիկ սորտի խորությունն ու տերուարի արտահայտվածությունը ՝ ընդգծելով հայկական գինու բազմազանությունը։

Voskevaz Winery-ի մասնակցությունը նման մակարդակի գաստրոնոմիական իրադարձությանը կարևոր քայլ է հայկական գինու միջազգային ճանաչելիության բարձրացման և հայկական գինեգործական մշակույթի գլոբալ ներկայացման ճանապարհին։