Ոսկեհատն արդեն իր հատուկ բաժակն ունի
Vine and Wine Foundation of Armenia
9/24/20261 min read
Հրապարակված է Vine and Wine Foundation of Armenia-ի կողմից, բնօրինակը՝ https://www.facebook.com/share/p/19bESE8237/
Ոսկեհատն արդեն իր հատուկ բաժակն ունի
Հպարտությամբ հայտնում ենք, որ հայկական տեղածին խաղողի սորտերից մեկի՝ Ոսկեհատի համար նախագծվել և ստեղծվել է հատուկ բաժակ՝ աշխարհահռչակ RIEDEL ընկերության, «Նոյան Տուն» խմիչքների մասնագիտացված խանութ-սրահի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի համագործակցության արդյունքում։
Առատաշեն գինու գործարանում մասնագետները նախագծված 6 տարբեր բաժակներով համտեսել են Ոսկեհատից պատրաստված հայկական որակյալ 10 գինի։
Յուրաքանչյուր բաժակի և գինու համար տրվել են առանձին միավորներ, և դրանցից ամենաբարձր միավոր ստացած բաժակը, որում ամենալավն են արտահայտվել Ոսկեհատի համահոտային առանձնահատկությունները, ընտրվել է որպես «Ոսկեհատ» գինու բաժակ։
Այսպիսով, Ոսկեհատը դարձավ հայկական խաղողի երկրորդ սորտը, որի համար RIEDEL-ը հատուկ բաժակ է ստեղծել։ Առաջինը «Արենի» բաժակն էր՝ ստեղծված 2018 թվականին։
———
𝐕𝐨𝐬𝐤𝐞𝐡𝐚𝐭 𝐍𝐨𝐰 𝐇𝐚𝐬 𝐈𝐭𝐬 𝐎𝐰𝐧 𝐒𝐢𝐠𝐧𝐚𝐭𝐮𝐫𝐞 𝐆𝐥𝐚𝐬𝐬
We are proud to announce that a specially designed glass has been created for 𝐕𝐨𝐬𝐤𝐞𝐡𝐚𝐭, one of Armenia’s indigenous grape varieties, through a collaboration between world-renowned RIEDEL The Wine Glass Company , Noyan Tapan Wine Shop , a specialty wine and spirits boutique, and the Vine and Wine Foundation of Armenia.
In Aratashen winery, wine professionals tasted 10 high-quality Armenian wines made from Voskehat in six different glass designs.
Each glass and wine pairing was individually scored, and the glass receiving the highest score — the one that best expressed Voskehat’s distinctive aromatic and flavour profile — was selected as the Voskehat wine glass.
With this, Voskehat has become the second Armenian grape variety to have a dedicated glass created by RIEDEL. The first was the Areni glass, created in 2018.
#WinesofArmenia #Voskehat #RIEDEL #ArmenianWine #ArmenianGrapes





















network@winearmenia.org
© WineArmenia 2026
