Տրինիտի Կանյոն Այգիները մեկնարկում է «Վարպետաց Այգի» նախագիծը՝ ի պատիվ հայկական գինեգործության ժառանգության
Trinity Canyon Vineyards
2/11/20261 min read


Տրինիտի Կանյոն Այգիները մեկնարկել է «Վարպետաց Այգի» մշակութային և հուշային նախագիծը, որի նպատակն է արժևորել հայկական խաղողագործության և գինեգործության հիմնադիր ու նշանակալի վարպետների հիշատակը։ Նախագիծը տեղակայված է Տրինիտի հնձանի հարակից տարածքում, որտեղ որթատունկերի շարքերում զետեղված են Հայոց աշխարհում խաղողագործության և գինեգործության ռահվիրաների հուշաքարերը՝ ի հիշատակ և ի մեծարում այդ մեծ վարպետների։
«Վարպետաց Այգին» հիմնադրվել է 2023 թվականին։ Մինչ օրս տեղադրվել են հուշաքարեր՝ նվիրված Նոյ Նահապետին, Գրիգոր Գրձելյանին և Գագիկ Մելյանին։
Յուրաքանչյուր հուշաքարի տեղադրումը կատարվում է Խաղողօրհնեքի ավանդական տոնակատարությունների շրջանակում՝ նախագիծը կապելով դարավոր հայկական գինեգործական ավանդույթների հետ։ Նախաձեռնության կազմակերպիչները նախատեսում են ամեն տարի տեղադրել մեկ նոր հուշաքար, ինչպես նաև իրականացնել իրազեկման և մշակութային միջոցառումներ։
Միևնույն ժամանակ, Տրինիտի Կանյոն Այգիները նախաձեռնել է համադրող ևս մեկ նախագիծ՝ «Վարպետաց Պուրակ»։
Այս նախաձեռնության շրջանակում Տրինիտի հնձանի հարակից բլուրներում իրականացվում է անտառի վերականգնում և տնկում, որտեղ յուրաքանչյուր ծառ նվիրված է լինելու հայկական մշակույթի նշանավոր գործիչների։ Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին, իսկ նախագծի պաշտոնական բացումը նախատեսվում է 2026 թվականի աշնանը։
Երկու նախաձեռնություններն էլ բաց են հանրության մասնակցության համար։ Ցանկացողները կարող են աջակցել ծրագրերին ֆինանսապես կամ ներգրավվել որպես կամավոր՝ մասնակցելով տնկման, խնամքի և մշակութային միջոցառումներին։
«Վարպետաց Այգի» և « Վարպետաց Պուրակ» նախագծերի միջոցով Տրինիտի Կանյոն Այգիները նպատակ ունի պահպանել հայկական մշակութային հիշողությունը՝ ստեղծելով կենդանի միջավայրեր, որոնք միավորում են ժառանգությունը, բնությունն ու գինեգործությունը։
Trinity Canyon Vineyards Launches The Vineyard of the Masters to Honor Armenian Winemaking Heritage
Trinity Canyon Vineyards has launched The Vineyard of the Masters, a cultural and memorial initiative dedicated to honoring the pioneers of Armenian viticulture and winemaking. The project is located near the winery at Trinity Canyon Vineyards, where memorial stones are placed among the vineyard rows to commemorate influential figures who shaped Armenia’s winemaking legacy.
Established in 2023, the vineyard already features memorial stones dedicated to Noah the Patriarch, Grigor Grdzelian, and Gagik Melyan.
The installation of each memorial stone takes place during the traditional Grape Blessing celebrations, linking the project to centuries-old Armenian winemaking traditions.
Organizers plan to add one new memorial stone each year and to host related awareness-raising events.
In parallel, Trinity Canyon Vineyards has initiated a complementary project called The Masters’ Grove.
This initiative involves the restoration and planting of a small forest on the hills near the winery at Trinity Canyon Vineyards, with each tree dedicated to a prominent figure in Armenian culture. Work on the project began in 2025, and its official opening is planned for autumn 2026.
Both projects are open to public participation. Supporters may contribute financially or take part as volunteers in ongoing planting, restoration, and cultural activities.
Through The Vineyard of the Masters and The Masters’ Grove, Trinity Canyon Vineyards aims to preserve Armenian cultural memory while creating living spaces that connect heritage, nature, and winemaking.
network@winearmenia.org
© WineArmenia 2026
