Ֆրանս-հայկական ագրիվոլտաիկ ցուցադրական կայանի բացման պաշտոնական արարողություն կկայանա «Սան Վայն» ՍՊԸ-ում
Sun Wine LLC
7/17/20261 min read
Գյուղ Աղձք, Արագածոտնի մարզ — «Սան Վայն» ՍՊԸ-ն կկազմակերպի Ֆրանս-հայկական ագրիվոլտաիկ ցուցադրական կայանի բացման պաշտոնական արարողությունը, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին, «Սան Վայն» ՍՊԸ-ում (գյուղ Աղձք, Արագածոտնի մարզ)։
Միջոցառումը կհամախմբի ոլորտի փորձագետների, պետական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և գործընկերների՝ քննարկելու կայուն էներգետիկայի և խաղողագործության ոլորտների հատման կետում ձևավորվող նորարարական լուծումները։
Ծրագիրը կներառի շրջայց դեպի ցուցադրական կայան, ինչպես նաև ցուցադրական կայանի բացման պաշտոնական արարողություն։
Հարկ է նշել, որ ագրիվոլտաիկ նորարարական տեխնոլոգիան կներկայացվի նաև Sevan Startup Summit 2026-ի շրջանակում՝ հուլիսի 30-ին, AgriTech Solutions թեմատիկ ուղղության ընթացքում։
Նախաձեռնությունը միավորում է ֆրանսիական նորարարությունը, կայուն զարգացումը և հայկական գինեգործությունը։
Ստորև ներկայացված է ընկերության հաղորդագրությունը և գրանցման հղումը
----------------------------------------
Ուրախությամբ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Սան Վայն» ՍՊԸ-ում Ֆրանս-հայկական ագրիվոլտաիկ ցուցադրական կայանի բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին, «Սան Վայն» ՍՊԸ-ում (գյուղ Աղձք, Արագածոտնի մարզ)։
Միջոցառումը համախմբելու է ոլորտի փորձագետների, պետական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և գործընկերների՝ քննարկելու կայուն էներգետիկայի և խաղողագործության ոլորտների հատման կետում ձևավորվող նորարարական լուծումները։
📍 Հուլիսի 31 | 11։00 | «Սան Վայն» ՍՊԸ, գյուղ Աղձք, Արագածոտնի մարզ
Շրջայց և Ֆրանս-հայկական ագրիվոլտաիկ ցուցադրական կայանի բացման պաշտոնական արարողություն
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ լրացնելով ստորև ներկայացված գրանցման ձևը՝
👉 https://forms.gle/97AbWsksPtoQbFDM8
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ագրիվոլտաիկ նորարարական տեխնոլոգիան կներկայացվի նաև Sevan Startup Summit 2026-ի շրջանակում՝ հուլիսի 30-ին, AgriTech Solutions թեմատիկ ուղղության ընթացքում։
Մեծ ուրախությամբ կսպասենք Ձեզ այս յուրահատուկ նախաձեռնության շրջանակում, որը միավորում է ֆրանսիական նորարարությունը, կայուն զարգացումը և հայկական գինեգործությունը։


network@winearmenia.org
© WineArmenia 2026
