Հայկական գինիների ճամփորդական հաջորդ կանգառը Ճապոնիան է

Vine and Wine Foundation of Armenia

2/25/20261 min read

Հրապարակված է Vine and Wine Foundation of Armenia-ի կողմից, բնօրինակը՝ https://www.facebook.com/share/p/18KuoNryqV/

Հայկական գինիների ճամփորդական հաջորդ կանգառը Ճապոնիան է։

Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 19 հայկական գինեգործական ընկերություն միասնական տաղավարով մասնակցելու է #FoodexJapan ցուցահանդեսին՝ Ասիայի ամենախոշոր սննդի և խմիչքների բիզնես հարթակին։

Ճապոնիայում գինու շուկան վերջին 10 տարում աճել է շուրջ 110%,
Վերջին 40 տարում սպառումը վեց անգամ ավելացել է։
Ավելի քան 50%-ը գինի է խմում, իսկ 76.7%-ը ընտրում է կարմիր գինի։
Foodex Japan-ը միավորում է շուրջ 3000 ընկերություն, 80+ երկիր, 85 000 այցելու, և նախատեսում է մոտ 1400 B2B հանդիպում 4 օրում։

Կհանդիպենք Foodex Japan-ի հայկական տաղավարում․
Մարտի 10-13
Hall: FOODEX WINE
Booth: S3-I08