Հայաստանի սեղանի խաղողի սորտերի զարգացման ծրագիրը նոր փուլում է
Vine and Wine Foundation of Armenia
3/27/20261 min read
Հրապարակված է Vine and Wine Foundation of Armenia-ի կողմից, բնօրինակը՝ https://www.facebook.com/share/p/1C8HoiTwXR/
Սեղանի խաղողի հայկական սորտերի զարգացման ծրգաիրը շարունակվում է։ Կայացել է ոլորտի առաջատար մասնագետ Մումին Իսամիդդինովի երկրորդ աշխատանքային այցը Հայաստան։
Արարատի և Արմավիրի մարզեր կատարած այցի ընթացքում մասնագետը խաղողագործներին ներկայացրել է առաջին այցից հետո իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ առանձնացնելով ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու բացերը։ Քննարկվել են նաև դրանց հաղթահարման հնարավոր ուղիները՝ հիմնված միջազգային փորձի և տեղական պայմանների համադրման վրա։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, ԱԿԲԱ ֆեդերացիայի (Acba Federation) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում ընտրված շահառուների հետ նախատեսվում է գործնական աշխատանք:
Այգիների որոշակի հատվածներում կիրականացվի մշակության ամբողջական գործընթաց՝ սկսած ագրոտեխնիկական աշխատանքներից մինչև սառնարանային պահպանման ժամանակակից մեթոդներ։






network@winearmenia.org
© WineArmenia 2026
