Բացահայտելով հայկական գինեգործության ապագան
GIZ Armenia
3/3/20261 min read


Հրապարակված է GIZ Armenia-ի կողմից, բնօրինակը՝ https://www.facebook.com/share/p/1UUAdWNhDa/
🍷 Բացահայտելով հայկական գինեգործության ապագան
🔶 Փետրվարի 27-ին տեղի ունեցավ մասնագիտական աշխատաժողով՝ նվիրված ազգային գինեգործական գործակալությունների միջազգային մոդելների ուսումնասիրմանը և Հայաստանի համար զարգացման հեռանկարների քննարկմանը:
🌏 Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և վերլուծվեցին գործակալությունների տարբեր մոդելներ՝ հիմնվելով Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Արգենտինայի և Նոր Զելանդիայի փորձի վրա: Հանդիպումը հնարավորություն տվեց արժեքավոր պատկերացում կազմել միջազգային պրակտիկայում կիրառվող կառավարման կառուցվածքների, ֆինանսավորման մեխանիզմների, մարքեթինգային ռազմավարությունների և ոլորտային համակարգման մոտեցումների վերաբերյալ:
🤝 Այս աշխատաժողովը կարևոր հարթակ էր երկխոսության, փորձի փոխանակման և համատեղ քննարկումների համար, որոնք ուղղված են ինստիտուցիոնալ մոդելների հզորացմանն ու հայկական գինեգործության մրցունակության բարձրացմանը:
‼️ Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և MODEX խորհրդատվական ընկերության հետ սերտ համագործակցությամբ՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից:
*********
🍷 Exploring the Future of Armenian Wine
🔶 On February 27, a professional workshop dedicated to exploring international models of national wine agencies and discussing perspectives for Armenia was organised.
🌏 During the workshop, different models of national wine agencies were introduced and analysed, highlighting experiences from Armenia, Georgia, Moldova, France, Argentina, and New Zealand. The session provided valuable insights into governance structures, financing mechanisms, marketing strategies, and sector coordination approaches applied internationally.
🤝 This workshop created an important platform for dialogue, knowledge exchange, and collaborative thinking on strengthening institutional models and enhancing the competitiveness of Armenia’s wine industry.
‼️ The workshop was organised in close cooperation with Vine and Wine Foundation of Armenia and Modex Advisory Company, within the framework of the PSD TVET project, co-financed by the German, Swiss and Austrian Governments and implemented by GIZ.
Bundesministerium für wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung (BMZ)
Embassy of Switzerland in Armenia
Austrian Development Agency
Vine and Wine Foundation of Armenia
Modex
network@winearmenia.org
© WineArmenia 2026
