«Աշխարհը նոր է սկսում բացահայտել հայկական գինին». լրագրող և գինու փորձագետ Թոմաս Բրենդլը՝ Հայաստանի գինու հեղափոխության մասին

News.AM

5/22/20261 min read

Հրապարակված է News.AM-ի կողմից, բնօրինակը՝ https://style.news.am/arm/news/114272/ashkharhy-nor-e-sksum-bacahaytel-haykakan-ginin-lragrox-ev-ginu-pordzaget-tomas-brendly-hayastani-ginu-hexapokhutyan-masin.html

Գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանը հյուրընկալում է ոլորտի առաջատար փորձագետներին ու գինի արտադրողներին։ Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու-համտես միջազգային մրցույթը։ Գինու այս մրցույթը հիմնադրվել է 1994 թվականին և ամեն տարի առաջատար մասնագետների կողմից գնահատվում են աշխարհի տարբեր երկրների տարբեր տեսակի գինիներ։ Այն ի սկզբանե անցկացվել է Բրյուսելում, սակայն 2006 թվականից որոշում է կայացվել շրջագայել, հյուրընկալվել տարբեր երկրներում և հնարավորություն տալ տեղի արտադրողներին բացահայտելու, ներկայացնելու իրենց ներուժը։ Նախկինում այն անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և այլ երկրներում։ Եվ ահա հերթական կանգառը Հայաստանն է։ Այս մրցույթը Հայաստանում, ընդհանրապես, տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ սպասվում են մեծ թվով հյուրեր ու նախատեսված է բավական հագեցած ծրագիր։

«Մրցույթին կմասնակցի 65 երկրից գինու՝ շուրջ 400 փորձագետ, այդ թվում՝ գինու 120 գնորդ։ Սպասում ենք 200 լրագրողների, բլոգերների, սոմելիեների։ Սա մեզ համար լավ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես գինեգործական երկիր, ինչպես նաև մեր հարուստ պատմությունը։ Միջոցառումը 5 օր է տևելու, և մենք փորձել ենք այնպիսի ծրագիր կազմել, որ մեր հյուրերը մրցույթից դուրս կարողանան լինել Հայաստանի գինեգործական շրջաններում, այցելել պատմամշակութային վայրեր, մասնակցել տարբեր միջոցառումների»,-ասաց Զարուհի Մուրադյանը։

Մրցույթի շրջանակում տեղի է ունենալու սպիտակ, կարմիր և փրփրուն գինիների համտես։ Ընդհանուր առմամբ 8000 տեսակի գինի է ներկայացվելու մասնագետների դատին, որոնք էլ կույր համտեսի միջոցով առանձնացնելու են լավագույններին։ Հայաստանը սովորաբար այս մրցույթին մասնակցում է 50-ից ավելի տեսականիով, այս տարի այս ցուցանիշը 120 է։

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթի տնօրեն Քվոնտա Հավոն նշեց, որ այս մրցույթը ոչ միայն լավ հնարավորություն է գինու սեփական պատմությունը ներկայացնելու, ներուժը բացահայտելու, ճանաչելիություն ձեռք բերելու առումով, այլև լավ հարթակ է գործընկերների շրջանակն ընդլայնելու տեսանկյունից։

«Մրցույթի շրջանակում լինելու են կապեր հաստատելու, գործընկերություն ձևավորելու բազմաթիվ հնարավորություններ։ Առաջինն այն է, որ հյուրերն այցելեն գինու գործարաններ։ Հյուրերի ցանկում ոչ միայն փորձագետներ են, այլև հենց գինու գնորդներ։ Դրանից բացի հատուկ հանդիպում է կազմակերպվելու գինու գնորդների ու արտադրողների մասնակցությամբ։ Ինչպես գիտեք նաև բազմաթիվ բլոգերների ու լրագրողների ենք հրավիրել, որոնք պատմելու են հայկական գինիների մասին, ինչն էլ իր հերթին նպաստելու է տեղական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը»,-ասաց Քվոնտա Հավոն։

Քվոնտա Հավոն նկատեց, որ հայկական գինիները առանձնահատուկ են ու հրաշալի իրենց որակներով։ Նա ընդգծեց, որ Հայաստանում արտադրված գինիներ կան, որոնք պատրաստվում են այնպիսի խաղողի առանձնահատուկ սորտերից, որոնք հնարավոր չէ կրկնօրինակել։

A wine judge holding a glass of rosé at the Concours Mondial de Bruxelles international competition.
A wine judge holding a glass of rosé at the Concours Mondial de Bruxelles international competition.

network@winearmenia.org
© WineArmenia 2026